Հայաստանի մանկատների և գիշերօթիկների սաները մասնակցել են Սպորտլանդիայի

Հայաստանի մանկատների  և գիշերօթիկների սաները մասնակցել են Սպորտլանդիայի

PanARMENIAN.Net - Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության նախաձեռնությամբ «ԱՅԲ» կրթական հանգույց հիմնադրամում Հայաստանի մանկատների և գիշերօթիկ հաստատությունների սաների միջև իրականացվել է մայիսյան հաղթական տոներին նվիրված Սպորտլանդիա մարզական միջոցառումը:

Միջոցառմանը մասնակցել են Գեղարքունիքի մարզի Գավառի մանկատան, Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատության, Կոտայքի մարզի «SOS» գյուղի երեխաները: Մասնակից երեխաների թիմի կազմում էին 5 տղա և 5 աղջիկ, որոնք մրցում էին ծրագրով նախատեսված 6 մրցաձևերում:

Միջոցառման մասնակից հաստատությունները պարգևատրվել են նախարարության շնորհակալագրերով, իսկ մասնակից երեխաները` միջոցառման հովանավորների հատկացրած նվերներով:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---