Հայաստանի սուսերամարտի առաջնությանը մասնակցել են մոտ 130 մարզիկներ![]() 20 մայիսի 2013 - 17:29 AMT PanARMENIAN.Net - Նորագավիթի սուսերամարտի մարզադպրոցում կայացել է Հայաստանի մեծահասակների սուսերամարտի առաջնությունը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Անդրանիկ Արազյանը, մասնակցել են մոտ 130 մարզիկներ Երևանից, Գյումրիից, Վանաձորից, Արարատից և Բյուրեղավանից: Խոցասուսեր ձևում հաղթողներ են դարձել Ռոբերտ Խաչատրյանն ու Էմմա Պողոսովան, ճկասուսերում հավասարը չեն ունեցել Էմիլ Դանիելյանն ու Հասմիկ Աղաբաբյանը, իսկ թրասուսերում` Արթուր Կարապետյանը: Այժմ հայ մարզիկները պատրաստվելու են հունիսին Քութաիսիում և Բաթումիում կայանալիք միջազգային մրցաշարերին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |