Անհաջող մրցաշրջանից հետ «Բանանցի» կազմում տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ![]() 22 մայիսի 2013 - 12:01 AMT PanARMENIAN.Net - Բարձրագույն խմբի առաջնության ավարտից հետո «Բանանցի» կազմում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ: Ակումբը հրաժարվել է թիմի ուկրաինացի երկու ֆուտբոլիստների և դարպասապահների բուլղարացի մարզիչ Նիկոլայ Դոնևի հետ հետագա համագործակցությունից: Դոնևը փոքր ընդմիջումով «Բանանցում» աշխատել է երեք տարի: Սակայն ներկայիս իրավիճակում թիմն արդեն նպատակահարմար չի գտել բուլղարացի մասնագետի հետ նոր պայմանագրի ստորագրումը, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: Իսկ ֆուտբոլիստներ Պավել Գրիշչենկոյի և Ռոման Դեբելկոյի ներկայությունը թիմին ցանկալի արդյունքներ չի տվել, և նրանց հետ նույնպես ակումբը չի երկարաձգել պայմանագիրը: Հայաստանի առաջնությունում «Բանանցը» զբաղեցրել է վերջին տեղը, և այդ պատճառով հրաժարական է տվել նաև ակումբի նախագահ Սարգիս Իսրայելյանը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |