Թուրքիայում դատելու են ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետին

Թուրքիայում դատելու են ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետին

PanARMENIAN.Net - Թուրքիայում 1997թ. փետրվարի 28-ին ծրագրվող «հետմոդեռնիստական» հեղաշրջման գործով մեղադրական եզրակացությունն արդեն պատրաստ է: Ինչպես գրում է «Հյուրիեթ» թերթը, մեկ տարի տևած հետաքննությունից հետո հատուկ լիազորությունների գծով դատախազն ավարտել է իր 300-էջանոց մեղադրական եզրակացությունը և ներկայացրել այն Անկարայի դատախազ Մուրադ Էսենին: Այնուհետև եզրակացությունը կուղարկվի Անկարայի ծանր հանցագործություններով զբաղվող 13-րդ դատարան:

Մեղադրականում որպես գլխավոր մեղադրյալ է ներկայանում ԶՈւ Գլխավոր շտաբի այն ժամանակվա պետ Իսմայիլ Հաքքի Քարադայը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---