ԱԺ նախագահը` Շ.Ազնավուրին. Հայությունը հպարտ է նման արժեքների ջատագով իր հայ զավակով![]() 22 մայիսի 2013 - 21:58 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Շառլ Ազնավուրին ծննդյան 89-ամյակի կապակցությամբ: «Հարգարժան պարոն Ազնավուր, սիրելի Մաեստրո, ՀՀ Ազգային ժողովի և անձամբ իմ անունից պատիվ ունեմ շնորհավորելու Ձեզ ծննդյան 89-ամյակի առթիվ: Աշխարհում չկա մի անկյուն, որտեղ չգնահատվի և չմեծարվի Ձեր արվեստը, որի միջոցով Դուք շարունակ քարոզում եք համամարդկային բարձրագույն արժեքներ՝ սեր, բարոյականություն, հանդուրժողականություն և համերաշխություն: Արժեքներ, որոնց պակասը, ցավոք, զգացվում է հատկապես մեր օրերում: Աշխարհասփյուռ հայությունը հպարտ է նման արժեքների ջատագով իր հայ զավակով: Դուք արժանապատվորեն շարունակում եք մեր ազգի մեծ երախտավորների անգնահատելի ավանդը համաշխարհային քաղաքակրթության մեջ: Առանձնահատուկ ոգևորությամբ եմ արձանագրում մեր երիտասարդ պետականության կայացման և ամրապնդման գործընթացին օժանդակելու Ձեր անգնահատելի նվիրվածությունը: Սիրելի պարոն Ազնավուր, ևս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ՝ մաղթելով քաջառողջություն և Ձեր նվիրական իղձերի իրականացում»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահի ուղերձում: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |