ԵԱՀԿ ՄԽ-ն դեռեւս վերջնական պատասխան չի ստացել Լոնդոնում կայանալիք Օսկանյան-Մամեդյարով հանդիպման վերաբերյալ

PanARMENIAN.Net - Վերջնական պատասխան ղարաբաղյան հակամարտության կողմերից Լոնդոնում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ դեռեւս չի ստացվել: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը: Նա հաստատել է, որ նախարարներ Էլմար Մամեդյարովի եւ Վարդան Օսկանյանի հանդիպումը կկայանա հունվարի 18-19 Լոնդոնում: «Սակայն մենք դեռեւս չենք ստացել վերջնական պատասխանները»,-ասել է Յու.Մերզլյակովը եւ ավելացրել, որ միջնորդները հանդես են եկել նման առաջարկությամբ, սակայն դեռեւս կոնկրետ պատասխան կողմերից չեն ստացել, հաղորդում է Բաքվի «525» թերթը: Նշենք, որ ավելի վաղ Վ.Օսկանյանը հայտարարել էր, թե Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները մատդիր են հանդիպել հունվարի 17-18 Լոնդոնում, իսկ Ադրբեջանի ԱԳՆ-ում հաղորդել էին, թե բանակցությունների հերթական փուլը տեղի կունենա հունվարի 18-19-ին:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---