Այսօր Հայաստանի Մ-19 տ. ֆուտբոլի ընտրանին ընկերական հանդիպում կանցկացնի «Ալաշկերտի» հետ![]() 23 մայիսի 2013 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոնում տեղի կունենա ստուգողական հանդիպում Հայաստանի մինչև 19 տարեկանների ֆուտբոլի հավաքականի և Հայաստանի Բարձրագույն խմբի ուղեգիր նվաճած «Ալաշկերտի» միջև: Հանդիպումը կսկսվի ժամը 16:00-ին, հաղորդում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը: Աբրահամ Խաշմանյանի սաները մայիսի 20-26-ը ուսումնամարզական հավաք են անցկացնում, որի շրջանակներում ընկերական հանդիպումներ ևս ունենում են: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |