Ջորջիո Պետրոսյանն ու Գագո Դրագոն հանդիպել են Մոսկվայի հայ երիտասարդների ասոցիացիայի հետ

Ջորջիո Պետրոսյանն ու Գագո Դրագոն հանդիպել են Մոսկվայի հայ երիտասարդների ասոցիացիայի հետ

PanARMENIAN.Net - К-1 МАХ գրան-պրիի կրկնակի հաղթող, Glory World Series-ի գրան-պրիի հաղթող Ջորջիո Պետրոսյանը և Enfusion Kickboxing Tournament 2010թ. չեմպիոն Գագո Դրագոն ժամանել են Մոսկվա համատեղ սեմինար անցկացնելու Մենամարտերի թիվ 1 ակումբում, ինչպես նաև այցելելու «Լեգենդա» մարտական ակումբը: Մարզիկները հանդիպել են Մոսկվայի հայ երիտասարդների ասոցիացիայի հետ:

Դրագոն պատմել է, որ մանկության տարիներին նա երազել է խոհարար լինել, սակայն դեռևս դպրոցում շատ է կռվել, ուստի ծնողները տարել են նրան մենամարտերի դպրոց: Նա պատմել է նաև, որ Դրագո անունը նրան տվել է իր ռուս ընկերը, որի հետ նա մարզվել է կարիերայի սկզբում՝ ասելով, թե կանվանի հայ մարզիկին Գագո Դրագո, եթե նա հաղթի այդ մենամարտում, ինչն էլ տեղի է ունեցել:

Ջորջիո Պետրոսյանը պամել է, որ վերանայում է իր մենամարտերը հասկանալու համար սեփական սխալները:

Մոսկվայի հայ երիտասարդների ասոցիացիայի նախագահ Անդրանիկ Հովսեփյանը նշել է, որ նրանք հայ երիտասարդներին հպարտություն են ներշնչում և օրինակ ծառայում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---