Արաս Օզբիլիս. Ես երջանիկ եմ «Կուբանում» և չեմ մտածում այլ ակումբ տեղափոխվելու մասին![]() 27 մայիսի 2013 - 13:25 AMT PanARMENIAN.Net - «Կուբանի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հայտարարել է, որ երջանիկ է «Կուբանում» և չի մտածում այլ ակումբ տեղափոխվելու մասին: Ըստ որոշ ԶԼՄ-ների, Օզբիլիսը կհամալրի Մախաչկալայի «Անժիի» կազմը: «Ես չեմ մտածում այլ ակումբներում իմ ապագայի մասին»,-ասել է նա: «Կուբանը» պատմութան մեջ առաջին անգամ Եվրոպայի լիգայի ուղեգիր է նվաճել` 1:0 հաղթելով «Անժիին»: «Բոլորս երջանիկ ենք, մենք ակումբի նոր պատմությունն ենք գրում: Մենք արժանի էինք այս հաղթանակին, և շնորհակալ ենք երկրպագուներին աջակցության համար»,-ասել է ֆուտբոլիստը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |