Բելգիան չի սպառազինի սիրիացի ապստամբներին

Բելգիան չի սպառազինի սիրիացի ապստամբներին

PanARMENIAN.Net - Բելգիան մտադիր չէ զենք մատակարարել Սիրիայի մարտնչող ընդդիմությանը, հայտարարել է Բելգիայի ԱԳՆ ղեկավար Դիդիե Ռեյնդերսը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Սիրիային ԵՄ կողմից զենքի մատակարարման էմբարգոյի երկարաձգման հարցը առանցքային էր նախօրեին Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ անդամ 27 երկրների ԱԳՆ ներկայացուցիչների հանդիպմանը: 13-ժամյա բանակցություններից հետո նախարարները չկարողացան ընդհանուր հայտարարի գալ: Ըստ Ռեյնդերսի, Բելգիան, իր հերթին, մտավախություն ունի, որ զենքը Սիրիայում արդյունքում կհայտնվի «ոչ այն ձեռքերում», որ հարկավոր է:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---