ՄՃԽ-ն կոնկրետ արդյունքներ է ակնկալում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից

PanARMENIAN.Net - Միջազգային ճգնաժամային խումբը կոնկրետ արդյունքներ է ակնկալում փետրվարին կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումից: Այդ մասին հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի փոխնախագահ Ալեն Դելեթրոզը: «Ես հուսով եմ, որ արդյունք կլինի, քանի որ երկու երկրների արտգործնախարարները շատ օգտակար բանակցություններ են վարել: Սակայն ամեն ինչ կախված կլինի այն բանից, թե «քիմիա» կառաջանա արդյոք նախագահների մարդկային հարաբերություններում: Մենք բոլորս նախ մարդիկ ենք, հետո միայն քաղաքական գործիչներ»,-նշել է նա: Պատասխանելով այն հարցին, թե կարող է արդյոք այն փաստը, որ Հայաստանը Ռուսաստանի մերձավոր ռազմական դաշնակիցն է, բացասական դեր կատարել ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում, քանի որ Ադրբեջանում մտավախություն ունեն, թե Հայաստանի ռազմական հզորությունը հենվում է Մոսկվայի աջակցության վրա` Ա.Դելեթրոզը հայտարարել է, որ նման տրամադրություններն իրոք բավականին տարածված են Ադրբեջանում: «Այդ մասին մենք լսում էինք գրեթե ամեն քայլափոխին: Ես կարծում եմ, որ ռուսական ռազմակայանի տեղակայումը Հայաստանում կարող է օգտագործվել Մոսկվայի կողմից որպես լրացուցիչ գործոն, որ կխթանի կողմերին փոխզիջում որոնել»,-ամփոփել է նա, հաղորդում է «Վրեմյա նովոստեյ»-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---