ՖԻՖԱ-ն ռասիզմի և խտրականության դեմ նոր բանաձև է ընդունել31 մայիսի 2013 - 13:02 AMT PanARMENIAN.Net - ՖԻՖԱ-ն գրեթե միաձայն նոր բանաձև է ընդունել ռասիզմի և խտրականության դեմ: Կողմ է քվեարկել անդամների 99 տոկոսը: «Այս տարի մենք մի շարք զազրելի միջադեպերի ականատես եղանք, որոնք ստվերում են ֆուտբոլային հանրությունը: Ես խոսում եմ ատելության՝ ռասիզմի, խտրականության, անհանդուրժողականության մասին: Դա ինքնաքայքայիչ և անբարոյական ուժ է»,-ասել է ՖԻՖԱ նախագահ Յոզեֆ Բլատերը: Ռասիզմի դրսևորման համար ֆուտբոլիստները կորակազրկվեն առնվազն 5 խաղով, իսկ թիմերի դեպքում կգործի երկփուլ մոտեցում: Առաջին կամ աննշան խախտման դեպքում, ակումբին զգուշացում կարվի, տուգանք կնշանակվի կամ խաղը կանցնի դատարկ տրիբունաներով: Երկրորդ անգամ կամ լուրջ խախտման դեպքում միավորներ կհանվեն կամ թիմը կհեռացվի մրցումներից, հայտնում է «Ռ-սպորտը»: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Ըստ Դանիելյանի՝ ԱԺ խորհրդի նիստը կկայանա ժամը 16։00-ին. Բագրատ սրբազանը կոչ է արել հավաքվել ԱԺ-ի մոտ «Սա անվստահության գործընթացի առաջին քայլն է»,–ասել է սրբազանը ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Ըստ Բաքվի՝ Նախիջևանի՝ ՀՀ–ին սահմանակից հատվածում ադրբեջանցի զինծառայող է անհետացել Նշվում է, որ նա կորել է անհայտ հանգամանքներում Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա |