Բռնցքամարտի ԵԱ. Հովհաննես Դանիելյանը զիջել է ռուսաստանցի Դավիթ Հայրապետյանին![]() 4 հունիսի 2013 - 16:49 AMT PanARMENIAN.Net - Հովհաննես Դանիելյանը (49 կգ) պարտվել է բռնցքամարտի Եվրոպայի առաջնության առաջին իսկ մենամարտում: Նա զիջել է Եվրոպայի և Օլիմպիադայի բրոնզե մրցանակակիր Դավիթ Հայրապետյանին (Ռուսաստան): Հայրապետյանը հաղթել է 3:0 հաշվով: Եվրոպայի առաջնությունից դուրս են մնացել նաև Նարեկ Աբգարյանը (52 կգ) և Արա Պուլուզյանը (64 կգ): Առաջին մենամարտում հաղթել է Արման Հովնիկյանը (75 կգ), նա 3:0 հաշվով ուժեղ է գտնվել ադրբեջանցի Էլնուր Սուլեյմանովից: Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն նաև Արամ Ավագյանը (56 կգ), Հովհաննես Բոչկովն (60 կգ) ու Արմեն Սիմոնյանը (+ 91): Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |