Կարեն Խաչատրյան. Հայաստան գալը միշտ հուզիչ է, քանի որ ամեն ինչ շնչում է Արամ Խաչատրյանով 7 հունիսի 2013 - 16:12 AMT PanARMENIAN.Net - Մեկնարկել են Արամ Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային մրցույթը և Արամ Խաչատրյան փառատոնը: Մոսկվայի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Պավել Կոգանը նկատել է, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը մեծ հնարավորություն է երիտասարդների համար։ Նա իր ընտանեկան արխիվից թանկարժեք նվեր էր պատրաստել Արամ Խաչատրյանի թանգարանին՝ ուղիղ 60 տարի առաջ 1953 թվականի հունիսի 6-ին Արամ Խաչատրյանի ձեռքով գրված նամակը։ Կոմպոզիտորի որդի Կարեն Խաչատրյանն էլ հավելել է, որ իր համար Երևան այցելությունը միշտ շատ հուզիչ է, քանի որ Հայաստանում ամեն ինչ շնչում է Արամ Խաչատրյանով: «Ես զգացմունքային լիցքեր եմ ստանում Հայաստանում։ Միաժամանակ ինձ մոտ հուշեր են արթնանում. բազմաթիվ անգամներ եմ Արամ Խաչատրյանի հետ եղել Հայաստանում, այս դահլիճում։ Ես ուզում եմ իմ երախտագիտությունն ու խոնարհումը հայտնել հայ ժողովրդին Արամ Խաչատրյանի նկատմամբ ունեցած մեծ սիրո ու հարգանքի համար»,- ասել է նա: Մրցույթի առաջին փուլը կտևի մինչև հունիսի 9-ը, երկրորդը՝ հունիսի 10-11-ը, երրորդ փուլը՝ հունիսի 13-ին, իսկ հունիսի 14-ին տեղի կունենա գալա համերգն ու պարգևատրման արարողությունը։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |