Պակիստանում ԱՄՆ ԿՀՎ անօդաչու սարքից հրթիռային հարվածի արդյունքում 8 մարդ է սպանվել

Պակիստանում ԱՄՆ ԿՀՎ անօդաչու սարքից հրթիռային հարվածի արդյունքում 8 մարդ է սպանվել

PanARMENIAN.Net - Պակիստանի հյուսիս-արևմուտքում Աֆղանստանի հետ սահմանակից Հյուսիսային Վազիրիստան շրջանում ԱՄՆ ԿՀՎ անօդաչու սարքից հրթիռային հարվածի արդյունքում 8 մարդ է սպանվել:

Գրոհի է ենթարկվել Միրանշահ քաղաքի բնակելի տներից մեկը: Հարվածի պահին այնտեղ, ենթադրաբար, գտնվում էին թալիբ գրոհայիններ:

ԿՀՎ այս հարվածն առաջինն է Պակիստանի նոր կառավարության ձևավորումից ու Նավազ Շարիֆի վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---