Արթուր Աբրահամը օգոստոսի 24-ին, հավանաբար, կհանդիպի Վիլբերֆորս Շիխեպոյի հետ

Արթուր Աբրահամը օգոստոսի 24-ին, հավանաբար, կհանդիպի Վիլբերֆորս Շիխեպոյի հետ

PanARMENIAN.Net - Արթուր Աբրահամը օգոստոսի 24-ին, հավանաբար, կհանդիպի Վիլբերֆորս Շիխեպոյի (Նամիբիա) հետ: Ըստ Աբրահամի մարզիչ Ուլի Վեգների, Շիխեպոն WBO-ի թոփ վարկանիշում է:

Իսկ Աբրահամն ասել է, որ ամեն օր մարզվում է՝ վերադարձնելու համար չեմպիոնական գոտին. «Մնացածը ինձ համար կարևոր չէ: Իմ երկրպագուները միայն հաղթանակի են սպասում»:

Իր վերջին մենամարտը Աբրահամը անցկացրել է Ռոբերտ Շտիգլիցի հետ, որին 4-րդ ռաունդում զիջել է տեխնիկական նոկաուտով: Առաջին հանդիպման ժամանակ հաղթանակ էր տարել Աբրահամը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---