Ն.Մամեդով. Հարկավոր է համաձայնվել 2006 թվականին ղարաբաղյան խնդրի հնարավոր լուծման մասին պնդումներին

PanARMENIAN.Net - «Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման մեջ շահագրգռված երկրների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարները եւ ներկայացուցիչները, հաշվի առնելով բանակցությունների ինտենսիվությունը անցյալ տարվա ընթացքում, հակված են դիտարկել 2006 թվականը որպես այդ հակամարտության կարգավորման տարի: Իրականում հարկավոր է համաձայնվել այդ պնդումների հետ, քանի որ մինչ այժմ Ադրբեջանի կառավարությունը լուրջ ջանքեր է գործադրել այդ խնդրի կարգավորման համար: Դա հանգեցրեց Ադրբեջանի դիրքորոշման ամրապնդմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերում աշխարհի տարբեր երկրներում եւ միջազգային կազմակերպություններում»,-հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջազգային կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը:



Նրա խոսքերով, Ադրբեջանը «արտահայտվում է այդ խնդրի խաղաղ կարգավորման օգտին, միջազգային կազմակերպությունները եւս ավելի շահագրգիռ են դարձել կարգավորման հարցում»: «Եթե մենք դիտարկենք Ադրբեջանում եւ Հարավային Կովկասում առկա գործընթացները, ապա կտեսնենք, որ ողջ համաշխարհային հանրությունը շահագրգռված է այս տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման մեջ եւ այդ պատճառով ձգտում է կարգավորել հակամարտությունը: Իհարկե, լավ կլիներ, եթե այդ հետաքրքրությունը վերաճեր պահանջի: Սակայն այժմ, հաշվի առնելով բոլոր հանգամանքները, մենք հուսով ենք, որ հայկական կողմը եւս ճիշտ կգնահատի իրավիճակը եւ կառուցողական մոտեցում կցուցաբերի հակամարտության կարգավորմանը: Եթե դա իրոք տեղի ունենա, ապա հնարավոր կդառնա առաջընթաց գրանցել հակամարտության կարգավորման հարցում: Հենց դա է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցելության նպատակը, որոնք Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ կքննարկեն այն հարցերը, որոնք պետության ղեկավարը քննակելու է Հայաստանի նախագահի հետ առաջիկա հանդիպման ժամանակ»,-նշել է նա, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---