«Մարականան» հունիսի 16-ին ընդունելու է Իտալիա-Մեքսիկա խաղը, չնայած դեռ պատրաստ չէ

«Մարականան» հունիսի 16-ին ընդունելու է Իտալիա-Մեքսիկա խաղը, չնայած դեռ պատրաստ չէ

PanARMENIAN.Net - Հունիսի 16-ին «Մարականա» ստադիոնում կայանալու է Կոնֆեդերացիայի Գավաթի Իտալիա-Մեքսիկա հանդիպումը, չնայած որ այնտեղ դեռ շարունակվում են լայնածավալ շինարական աշխատանքները: Սակայն ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատտերն այդ առիթով չի անհանգստանում:

«Ես ավելի վատ ստադիոններ եմ տեսել, «Մարականան» մոտակա ժամանակները պատրաստ կլինի: Ես շատ մրցաշարերի եմ ներկա եղել, երբ վերջին պահին են միայն անհրաժեշտ աշխատանքները կատարել: Այդ պատճառով էլ ինձ համար զարմանալի ոչինչ չկա, որ մարդիկ դեռ շարունակում են շինարարությունը»,- ասել է ՖԻՖԱ-ի նախագահը:

«Մարականայի» վերջին վերականգնումը տևել է 3 տարի: Նախորդ դարի կեսերին ստադինոը տեղավորում էր մինչև 200 հազար մարդ, սակայն ամեն վերականգնման հետ ստադիոնի տարողունակությունը նվազել է անվտանգության ապահովման համար: Հիմա այնտեղ կարող է տեղավորվել 80 հազար երկրպագու:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---