Նիգերիան հնարավոր է չմասնակցի Կոնֆեդերացիայի գավաթին![]() 14 հունիսի 2013 - 10:36 AMT PanARMENIAN.Net - Նիգերիայի հավաքականի ֆուտբոլիստները կոնֆլիկտի մեջ են մտել ազգային ֆեդերացիայի հետ: Նամբիայի հետ ոչ ոքի` 1:1, խաղալուց հետո նրանք հրաժարվել են հավելավճարից` դժգոհելով չափից և հանձնման ձևից: Դրանից հետո նրանք հրաժարվել են մեկնել Բրազիլիա և մասնակցել Կոնֆեդերացիայի գավաթին: Նրանք առաջարկել են երկրի չինովնիկներին իրենց փոխարեն մտնել խաղադաշտ: Ֆուտբոլիստները դժգոհ են նաև, որ գլխավոր մարզիչ Ստեֆան Կեշին իր գրպանից է վճարում օգնականների աշխատավարձերը: Կոնֆեդերացիայի գավաթի խաղերը կկայանան հունիսի 15-30-ը: Նիգերիան ընդգրկված է Իսպանիայի, Ուրուգվայի և Թաիթիի խմբում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |