Կոնֆեդերացիայի գավաթի ժամանակ կօգտագործվի գոլերի ֆիքսման նոր տեխնոլոգիա

Կոնֆեդերացիայի գավաթի ժամանակ կօգտագործվի գոլերի ֆիքսման նոր տեխնոլոգիա

PanARMENIAN.Net - Հունիսի 15-ին Բրազիլիայում մեկնարկող Կոնֆեդերացիայի գավաթի ժամանակ կիրառվելու է գոլերի ֆիքսման նոր տեխնոլոգիա, որը վիճահարույց դեպքերում օգնելու է մրցավարներին որոշելու, արդյոք եղել է դարպասի գրավում, թե ոչ: Այս մասին Ռիո դե Ժանեյրոյում ժեպազրույցի ժամանակ ասել է ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատտերը:

Նրա խոսքով, դարպասի գրավումը կտեսնեն ստադիոնում ներկա բոլոր երկրպագուները: «Դա շատ կարևոր տեխնոլոգիա է, որն անցել է մանրակրկիտ հետազոտություն, ես շատ եմ ցանկանում այն գործի մեջ տեսնել: Մրցավարները հիացած են այդ տոխնոլոգիայով: Բայց ամեն դեպքում հենց իրենք են որոշելու, գրանցել գոլ, թե ոչ»,-ասել է նա:

Բլատտերի խոսքով, «Գոլ-վերահսկում 4D» համակարգը, որը մշակվել է Գերմանիայում, կազմված է 14 տեսախցիկներից, որոնք անընդհատ հետևում են գնդակին:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---