ԱՄՆ-ում նշել են Հայոց բանակի օրը

PanARMENIAN.Net - Հունվարի 31-ին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատանը կազմակերպվել է ընդունելություն Հայաստանի Բանակի օրվա կապակցությամբ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Միջոցառմանը մասնակցեցին ԱՄՆ պաշտպանության, բանակի, ռազմաօդային եւ ռազմածովային ուժերի դեպարտամենտների պաշտոնյաներ, ԱՄՆ ԶՈՒ Միացյալ Շտաբի բարձրաստիճան սպաներ, Պետքարտուղարության ներկայացուցիչներ, ռազմադիվանագիտական կորպուսի անդամներ, ամերիկահայ կազմակերպությունների եւ հայկական համայնքի ներկայացուցիչներ: Ներկաների թվում էին ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Ջեյմս ՄաքԴուգալը, Պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալության պետ, գեներալ-լեյտենանտ Ջեֆրի Քոհլերը, այլ պաշտոնական անձինք: Ռազմադիվանագիտական կորպուսը ներկայացված էր շուրջ 25 երկրների ռազմական կցորդներով:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---