Իրանի նախագահական ընտրություններում առաջատարը Հասան Ռոուհանին է

Իրանի նախագահական ընտրություններում առաջատարը Հասան Ռոուհանին է

PanARMENIAN.Net - Իրանի նախագահական ընտրություններում առաջատարը Ազգային անվտանգության գերագույն խորհրդի նախկին քարտուղար Հասան Ռոուհանին է: Այդ մասին այսօր հայտնել է Իրանի ՆԳՆ ընտրություններով զբաղվող կենտրոնակայանը:

6 մլն քվեաթերթիկների հաշվառման արդյունքում նա հավաքել է 50,57 տոկոս (2 մլն 720 հազար) ձայն: Նրան հաջորդում է Մոհամմադ Բագեր Գալիբաֆը 16,8 տոկոսով (903 հազար):

Մասնակցությունը ընտրություններին, որոնց մասնակցել են շուրջ 50 մլն իրանցիներ, կազմել է 80 տոկոս, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---