Շևչուկը՝ արցախյան համերգի մասին. Կերգեմ ցանկացած տեղ, որտեղ մարդ կա, ես արձագանքներից չեմ վախենում

Շևչուկը՝ արցախյան համերգի մասին. Կերգեմ ցանկացած տեղ, որտեղ մարդ կա, ես արձագանքներից չեմ վախենում

PanARMENIAN.Net - «Արմենիա-Ռոսսիա-դռուժբա-լյուբով»,-այսպիսին է «ДДТ» ռոք-խմբի և Յուրի Շևչուկի «քաղաքականությունը»: Լեգենդար խումբն ու նրա լիդերը Երևանում են ու այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Յուրի Շևչուկն ասաց, որ ամենաշատը տպավորված է Հայաստանի հուշարձաններով: Լրագրողների հարցին, թե արդյոք հրավերի բացակայությունն էր չգալու պատճառը, լեգենդար երգիչը պատասխանեց, որ կարող էր Հայաստան առանց հրավերի էլ գալ:

«ДДТ»-ի լիդերը նշեց, որ մեծ ցանկություն ունի ճանաչել հայկական ռոքի ներկայացուցիչներին: «Մեր այցի հիմնական նպատակներից մեկն է լսել այն ռոքը, որ հնչում է Հայաստանում: Հայկական ռոք, ցավոք սրտի, քիչ ենք լսել»,- ասաց նա և հավելեց, որ հայ երաժիշտներով հիանալու առիթ բազմիցս ունեցել է՝ հիշատակելով Ջիվան Գասպարյանին և հայկական դուդուկը:

Անդրադառնալով վաղը Երևանում կայանալիք համերգին՝ խմբի լիդերն ասաց, որ ժամանակակից ռոք է հնչելու: Նա ներկայացրեց խմբի անդամներին ու ասաց, որ այժմ իր գործընկերները երիտասարդներն են, իսկ խմբի նախկին անդամները վաստակած հանգստի են գնացել:

Շևչուկը խնդրեց հարցեր տալ նաև երեժիշտներին, որ ինքը հնարավորություն ունենա սրճել ու նորից վերադառնալ, իսկ սրճելուց հետո տարբեր տարիների իր շրջագայությունները հիշեց, «ДДТ»-ի համերգը՝ Չեչնիայում, երբ մի կողմում չեչեն գրոհայիններն էին, մի կողմում ռուս զինվորներն ու «ДДТ»-ն «Не стреляй» էր երգում:

Ղարաբաղում համերգ ունենալու մասին հարցին Շևչուկը պատասխանեց, որ պատրաստ է երգել ցանկացած տեղում, որտեղ մարդիկ կան, իսկ Ադրբեջանի արձագանքը իրեն չի հուզի, որովհետև «ինքը ոչնչից չի վախենում»:

Հիշեցնենք, որ «MEZZO production»-ի հրավերով Հայաստան ժամանած խմբի համերգը կկայանա վաղը՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---