Թշվառության պատկերը. Լուսինե Կուտսուզյանը չորս անչափահաս երեխաների հետ ապրում է հանրակացարանում (վիդեո)

Թշվառության պատկերը. Լուսինե Կուտսուզյանը չորս անչափահաս երեխաների հետ ապրում է հանրակացարանում

PanARMENIAN.Net - Գյումրու կենտրոնական որոշ հատվածներում և տարբեր ծայրամասերում դեռևս կիսականգուն տասնյակ վթարային բազմահարկերում ու նախկին գործարանային հանրակացարաններում հարյուրավոր անօթևան ընտանիքներ են ապրում: Նրանք հիմնականում այն ընտանիքներն են, որոնք տարբեր պատճառներով պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չեն, ապրում են թշվառության ու հակահիգիենիկ պայմաններում:

Նրանց շարքում մեծամասնություն են կազմում բազմազավակ ընտանիքները և միայնակ ծեր ու հիվանդ մարդիկ, որոնց գոյատևման միակ միջոցը սոցիալական նպաստն է:

«Շիրակ Կենտրոնը» տեսանյութում ներկայացնում է Լենինականի նախկին հզոր գործարաններից մեկի հանրակացարանում իր չորս անչափահաս երեխաների հետ ապրող Լուսինե Կուտսուզյանի ընտանիքի մասին պատմող փոքրիկ դրվագներ, որտեղ երևում է անտեսված թշվառության պատկերը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---