Իրանի նախագահ է ընտրվել ռեֆորմատորների ներկայացուցիչը![]() 16 հունիսի 2013 - 11:23 AMT PanARMENIAN.Net - Իրանի նախագահ է ընտրվել ռեֆորմատորների ներկայացուցիչ Հասան Ռոուհանին: Այս մասին հայտարարել է երկրի ՆԳՆ ղեկավար Մոսթավա Մոհամմադ-Նաջարը՝ CNN հեռուստաալիքի եթերում: Նրա խոսքով՝ ընտրություններին մոտ 37 մլն մարդ է մասնակցել, ինչն ապահովել է մասնակցության 72,7 տոկոսը: Համաձայն վերջնահաշվարկի, Ռոուհանիի օգտին քվեարկել է ընտրողների 50,6 տոկոսը, հայտնում է Agence France-Presse-ը: Երկրորդ տեղում է Թեհրանի քաղաքապետ Մոհամադ Բահեր Քալիբաֆը: Քանի որ Ռոուհանին հավաքել է ձայների կեսից ավելին, ընտրությունների երկրորդ փուլ չի կայանա: Իրանի նախագահի ըտնրությունները կայացել են հունիսի 14-ին: Իրանցիներն ընտրում էին 6 թեկնածուների միջև: Գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ընտրություններին չի մասնակցել, քանի որ արդեն 8 տարի ղեկավարել է երկիրը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |