Կիպրոսը հերքում է իր օդային տարածքը փակելու մասին լուրերը![]() 17 հունիսի 2013 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Կիպրոսի իշխանությունները հերքել են ԶԼՄ-ներում հայտնված Eurocontrol –ի հաղորդագրություններն այն մասին, թե Կիպրոսի օդային տարածքը փակ է ռադիոլոկացիոն սարքավորումների խափանման պատճառով: Eurocontrol-ը հետևում է օդային երթևեկությանը Եվրոպայում: ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում քաղավիացիայի դեպարտամենտի տնօրեն Յակոբոս Դիմիտրիուն հայտարարել է. «Օդային տարածությունը չի փակվել, թեև, հնարավոր է, անսարքություններ եղել են»: «Էրմե էյրփորթս» ընկերության ներկայացուցիչ Ադամոս Ասպիրիսը, որը կառավարում է Կիպրոսի երկու օդանավակայանները՝ Լառնակայում և Պաֆոսում, հայտարարել է, որ չի կարող ոչ հաստատել, ոչ հերքել հաղորդագրությունը: «Սակայն, այս պահի դրությամբ մենք խնդիրներ չունենք չվացուցակների կատարման հետ»,-ասել է նա: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |