Բաշար Ասադը հերքել է Վաշինգտոնի մեղադրանքը. Սիրիայում քիմիական զենք չի կիրառվել![]() 17 հունիսի 2013 - 20:18 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հերքել է այն մեղադրանքներն ըստ որի՝ զինված ընդդիմության դեմ քիմիական զենք է կիրառվել: Այս մասին Ասադն ասել է գերմանական Frankfurter Allgemeinen Zeitung թերթին տված հարցազրույցի ժամանակ: Հիշեցնենք, որ անցած շաբաթ ԱՄՆ իշխանությունները հայտարարեցին, որ իրենց տիրապետության տակ տեղեկություն կա, ըստ որի՝ Սիրայի իշխանությունները քիմիական զենք են կիրառել: ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման հայտարարել էր, որ Ասադն անցել է բոլոր սահմանները և որ միջազգային հանրությունը պետք է արձագանքի Սիրիայի առաջնորդի պահվածքին: ԱՄՆ-ն նաև հայտարարել էր, որ պատրաստվում է զենք տրամադրել սիրացի ապստամբներին: Ասադն այս ամենի մասին ասել է.«Եթե Փարիզը, Լոնդոնն ու Վաշինգտոնն ունենային այդ ապացույցը, նրանք դա ցույց կտային միջազգային հանրությանը»: Հիշեցնենք, որ սիրիական կոնֆլիկտն սկսվել է 2011 թվականի մարտից: ՄԱԿ-ի տվյալներով՝ մինչ օրս Սիրիայում ավելի քան 90 հազար մարդ է սպանվել: Կարմիր Խաչի տվյալներով՝ սպանվածների թիվը 100 հազարի է հասնում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |