Ռոբերտ Հովհաննիսյանն ու Հովհաննես Գաբուզյանը Կարեն Ասրյանի հուշամրցաշարի առաջատարներն են![]() 19 հունիսի 2013 - 11:00 AMT PanARMENIAN.Net - Ջերմուկում ընթացող Կարեն Ասրյանի 6-րդ հուշամրցաշարում 2 հայ շախմատիստներ` Ռոբերտ Հովհաննիսյանն ու Հովհաննես Գաբուզյանը, վաստակել են 3 միավոր և կիսում են 1-2-րդ տեղերը: 3-րդ տուրում Հովհաննիսյանը հաղթել է Լևոն Բաբուջյանին, իսկ Գաբուզյանը` Հրանտ Մելքումյանին: 7 շախմատիստներ ունեն 2,5 միավոր և կիսում են 3-9-րդ տեղերը: Մրցաշարին մասնակցում են 55 շախմատիստներ: Կարեն Ասրյանը 2006թ. շախմատային Օլիմպիադայի չեմպիոն է, պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով: FIDE վարկանիշով ունեցել է 2634 միավոր, ինչն ապահովում էր նրան չորրորդ տեղը Հայաստանի լավագույն շախմատիստների թվում: 2008թ. 28 տարեկան հասակում Կարեն Ասրյանը մահացել է ինսուլտից: Այդ կապակցությամբ ընդհատված «Շախմատի հսկաներ» մրցաշարը անվանակոչվել է նրա անունով: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |