Ազատ ոճի ըմբիշներ Վահե Մատինյանը և Տիգրան Մնացականյանը պատանեկան ԵԱ նվաճել են արծաթե մեդալներ![]() 19 հունիսի 2013 - 12:30 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 18-23-ը Չեռնոգորիայի Բար քաղաքում անցկացվում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Հայաստանի հավաքականի ներկայացուցիչները հաջող են ելույթ ունենում: Արծաթե մեդալներ են նվաճել Վահե Մատինյանը (50 կգ) և Տիգրան Մնացականյանը (69 կգ): Մրցանակակիր դառնալուն մոտ էր Նաիրի Ղարսյանը (42 կգ), սակայն նա ելույթն ավարտել է 5-րդ տեղում: Հունիսի 19-ին մրցագորգ կելնեն Հայաստանի հավաքականի ևս հինգ ըմբիշներ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |