Գերմանիան զենք չի առաքի սիրիական ընդդիմությանը, հայտարարել է Անգելա Մերկելը![]() 19 հունիսի 2013 - 17:05 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ԳԴՀ-ն զենք չի առաքի սիրիական ընդդիմությանը: Այսօր նա նման հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ համատեղ մամլո ասուլիսում Բեռլինում: Նրա տեսակետից Բաշար Ասադի կառավարությունը «կորցրել է իր լեգիտիմությունը»: Այժմ, ըստ նրա, ժամանակն է կյանքի կոչել Սիրիայի վերաբերյալ կոմյունիկեն, որն ընդունվեց «մեծ ութնյակի» հանդիպմանը Հյուսիսային Իռլանդիայում և Ռուսաստանի հետ համատեղ փորձել ապահովել Սիրիայում անցումային կառավարության ձևավորումը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |