Մոնեի նկարը Sotheby’-ում վաճառվել է 19,7 միլիոն ֆունտ ստեռլինգով![]() 20 հունիսի 2013 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Կլոդ Մոնեի «Պալացցո Կոնտարինի» նկարը Sotheby’-ում վաճառվել է 19,7 միլիոն ֆունտ ստեռլինգով, ասվում է աճուրդի տան կայքէջում: Մինչ վաճառքը կտավը գնահատվում էր 15-20 մլն ֆունտ: Նկարը ձեռք է բերել անհայտ գնորդը, որը սակարկել է հեռախոսով: Աճուրդն անցել է երեք փուլով: Հունիսի 19-ին կայացած աճուրդում Մոնեի նկարը ամենթանկ լոտն էր: Ընդամենը աճուրդում վաճառվել է արվեստի մոտ 60 գործ 105 մլն ֆունտ ստեռլինգ ընդհանուր գումարով: «Պալացցո Կոնտարինի» կտավը դասվում է 1908 թվականին, որտեղ պատկերված է Վենետիկի պալատներից մեկը: Նախորդ անգամ նկարը վաճառվել էր 1996 թվականին 4,2 մլն դոլարով: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |