«Շախտյորի» գլխավոր տնօրենը հաստատել է, որ «Բորուսիան» Մխիթարյանի համար 30 մլն դոլար է առաջարկել![]() PanARMENIAN.Net - «Շախտյորի» գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը մեկնաբանել է իրավիճկը Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տրանսֆերի շուրջ: Ըստ Պալկինի, «հանքափորները» պաշտոնական հաստատում են ստացել Մխիթարյանի տրանսֆերի վերաբերյալ Դորտմունդի «Բորուսիայից», որը պատրաստ է 30 մլն դոլար վճարել հայ կիսապաշտպանի համար: «Այս պահի դրությամբ մենք միայն մեկ պաշտոնական հաստատում ունենք Մխիթարյանի տրանսֆերի վերաբերյալ»,-ասել է Սերգեյ Պալկինը:-«Բորուսիան» պատրաստ է 30 մլն դոլար վճարել Մխիթարյանի համար: Մենք պատրաստ ենք նրան վաճառել այդ գումարով, սակայն դա գործելու է 10 օրվա ընթացքում, ես այդ մասին տեղեկացրել եմ նրա գործակալին: Ցավոք, ես չգիտեմ, թե որտեղ է այժմ Մխիթարյանը»: «Լիվերպուլը» դեռ չի դիմել «Շախտյորին» պաշտոնական առաջարկով: Ինչպես հայտնում է բրիտանական մամուլը, հայ ֆուտբոլիստն այժմ Լոնդոնում է, որտեղ բանակցում է Ռոջերսի թիմի հետ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |