Անմարդկային մարդասպանը «տարվա մարդ» է հռչակվել Ադրբեջանում16 փետրվարի 2006 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի Ազգային-դեմոկրատական կուսակցությունը ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին հայտարարել է 2005 թվականի տարվա մարդ: Ինչպես հայտարարել է կուսակցության նախագահ Իսկենդեր Համիդովը, «Պետության եւ ազգային շահերի պաշտպանության ոլորտում ունեցած ծառայությունների համար» դիպլոմը կհանձնվի Սաֆարովի ընտանիքին: «Ինձ համար միեւնույն է, թե ինչպես է սպանել Ռամիլ Սաֆարովը հայ սպային: Կարեւորը, որ մեկ Գուրգենով նրանց թիվը պակասել է, եւ որքան շատ ադրբեջանցիներ հայերի սպանեն, այնքան նրանց թիվը կպակասի»,-նշել է «գորշ գայլերի» առաջնորդը: Ադրբեջանցի սպան արժանացել է նաեւ Ադրբեջանի Ազգային-դեմոկրատական կուսակցության պատվավոր անդամի կոչմանը, հաղորդում է Day.az-ը: Հիշեցնենք, որ 2004 թվականի փետրվարի 19-ին Հայաստանի Զինված ուժերի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը, որը Բուդապեշտում էր գտնվում «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացվող անգլերենի դասընթացներին մասնակցելու նպատակով, գազանաբար կացնահարվել էր ադրբեջանցի սպա, նույն դասընթացների մասնակցի կողմից: Սաֆարովին մեղադրանք է ներկայացվել Հունգարիայի ՔՕ 116.2 հոդվածով (առանձնակի դաժանությամբ կատարված սպանություն եւ մեկ այլ անձի հանդեպ կատարված մահափորձ), որով նախատեսվում է 10-15 տարվա ազատազրկումից մինչեւ ցմահ բանտարկություն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |