Էդվարդ Սնոուդենը Ռուսաստանից քաղաքական ապաստան է խնդրել

Էդվարդ Սնոուդենը Ռուսաստանից քաղաքական ապաստան է խնդրել

PanARMENIAN.Net - ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, ով բացահայտել էր ամերիկացի հետախույզների գաղտնիքները, նախօրեին Ռուսաստանին քաղաքական ապաստանի հայց է ներկայացրել։ Այս տեղեկությունը հաստատել է «Շերեմետևո» օդականայում ՌԴ ԱԳՆ դեսպանական կետի հերթապահ դեսպան Կիմ Շևչենկոն։

«Երեկ՝ ժամը 22:30-ին, մեզ դիմել է Մեծ Բրիտանիայի քաղաքացի Սարա Հարիսոնը, ով որպես Սնոուդենի փաստաբան ու վստահված անձ ներկայացավ։ Նա փոխանցեց Սնոուդենի խնդրանքը՝ Ռուսաստանում իրեն քաղաքական ապաստան տրամադրելու մասին»,- ասել է դիվանագետը։

Շևչենկոն նաև հավելել է, որ անձամբ է Հարիսոնից ընդունել փաստաթղթերի փաթեթը, կապնվել է ՌԴ ԱԳՆ-ի հետ ու նրանց ուղարկել փաստաթղթերը։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---