Անդրեյ Արեշև. Դիվանագիտական ներկայացուցչությունների գաղտնալսման շուրջ իրարանցումը մի փոքր արհեստական է![]() 2 հուլիսի 2013 - 15:04 AMT PanARMENIAN.Net - «Ամերիկացիների կողմից եվրոպական Դիվանագիտական ներկայացուցչությունների և տարբեր արևմտյան կառույցների գաղտնալսման շուրջ իրարանցումը մի փոքր արհեստական է»,- PanARMENIAN.Net -ին է ասել ՌԴ Սևծովյան և Կասպից ավազանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Անդրեյ Արեշևը: Ըստ նրա, այդ մասին հայտնի էր Սնոուդենի բացահայտումներից շատ ավելի վաղ, և եթե այդ թեման գերադասում էին չհրապարակել, դա առաջին հերթին վերաբերում է բուն եվրոպացի դիվանագետներին, քաղաքական գործիչներին և նրանց աշխարհընկալմանը: «Գաղտնիք չէ, որ նույնիսկ մերձավոր դաշնակիցներն են գաղտնալսումներ անցկացնում ու տեղեկություններ կորզում միմյանց մասին, դա բնական է: Այդպես եղել է, կա և այդպես կլինի: Ուստի, գտնում եմ, որ վերջին հաշվով եվրոպացիները կաղմկեն ու կհանդարտվեն: Նրանցից ոչ ոք չի պատրաստվում կասկածի տակ առնել ԱՄՆ առաջատար դերը Արևմտյան դաշինքում, կամ հեռանալ ՆԱՏՕ-ից: Իսկ բոլոր նրանց համար, ով չի հանդիսանում ԱՄՆ դաշնակիցը կամ կողմնակիցը տարբեր ռազմաքաղաքական դաշինքներում, կատարվածը շատ լուրջ առիթ է հոգալու համար սեփական տեղեկատվական անվտանգության ամրապնդման մասին»,-ասել է Արեշևը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |