Նորայր Ասլանյանը հանդես կգա հոլանդական «Վիլհելմ II» ակումբում![]() 3 հուլիսի 2013 - 10:20 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Նորայր Ասլանյանը երկու տարվա պայմանագիր է ստորագրել հոլանդական «Վիլհելմ II» ակումբի հետ, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: Ասլանյանը նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս «Էմմենի» կազմում, որը, ինչպես և «Վիլհելմ II»-ը, մասնակցում է Հոլանդիայի առաջնության առաջին դիվիզիոնում: Ինչպես ասել է «Վիլհելմ II»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Ստրեպպենը, Ասլանյանը կարող է ուժեղացնել թիմը. «Նա կարող է խաղալ ինչպես կիսապաշտպանությունում, այնպես էլ միանալ գրոհներին: Նա շատ արագ ֆուտբոլիստ է»: 22-ամյա Ասլանյանը այս տարվա ֆետրվարին իր նորամուտն է նշել Հայաստանի ազգային հավաքականում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |