Յուրա Մովսիսյանը «Շախտյորի» հետ խաղում գոլի հեղինակ է դարձել (վիդեո)

Յուրա Մովսիսյանը «Շախտյորի» հետ խաղում գոլի հեղինակ է դարձել

PanARMENIAN.Net - Մոսկվայի Էդուարդ Ստրելցովի անվան ստադիոնում միավորված մրցաշարի շրջանակներում Մոսկվայի «Սպարտակը» հանդիպել է Դոնեցկի «Շախտյորին»:

«Սպարտակն» առավելության է հասել 2:0 հաշվով: 43-րդ րոպեին հաշիվը բացել է Յուրա Մովսիսյանը, որը հաջող է իրացրել 11-մետրանոց հարվածը:

Խաղի վերջնական հաշիվը սահմանել է Պավել Յակովլեվը 75-րդ րոպեին:

Վալերի Կարպինի սաները վաստակել են առաջին երեք միավորը և վերջին խաղում հուլիսի 7-ին կհանդիպեն Կիևի «Դինամոյի» հետ:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---