Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում բարձրացել է 66-րդ տեղը

Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում բարձրացել է 66-րդ տեղը

PanARMENIAN.Net - Հուլիսի 4-ին Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, հրապարակել է այս ամսվա վարկանշային աղյուսակը: Հայաստանի ազգային հավաքականը բարձրացել է 23 հորիզոնականով և 534 միավորով զբաղեցնում է 66-րդ տեղը:

2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցները զբաղեցնում են հետևյալ տեղերը. Իտալիան 6-րդ հորիզոնականում է, Չեխիան 26-րդն է, Դանիան` է 27-րդ, Բուլղարիան 52-րդ տեղում է, իսկ Մալթան 133- րդն է:

Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Եվրոպայի կրկնակի և աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականը 1532 միավորով: Երկրորդ տեղում է Գերմանիան 1273 միավորով, եռյակը եզրափակում է Կոլումբիայի ընտրանին 1206 միավորով:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---