Բաշար Ասադ. Քաղաքական նպատակներով կրոնն օգտագործող գործիչները դատապարտված են աշխարհի ցանկացած կետում![]() 4 հուլիսի 2013 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երկրի պետական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ողջունել է Եգիպտոսում կատարվող իրադարձությունները՝ անվանելով դա այսպես կոչված «քաղաքական իսլամիզմի» անկում: «Քաղաքական նպատակներով կրոնն օգտագործող գործիչները դատապարտված են աշխարհի ցանկացած կետում: Հնարավոր չէ միշտ խաբել բոլորին, հատկապես Եգիպտոսի ժողովրդին, որը հնագույն քաղաքակրթության կրող է ու արաբական ազգի միասնության գաղափարակիրը: «Մահմեդական եղբայրների» իշխանություն մեկ տարին բացեց Եգիպտոսի ժողովրդի աչքերը՝ ցույց տալով նոր իշխանությունների կեղծ կեցվածքը ճշմարիտ իսլամին հավատարիմ լինելու մասին: Նրանց գործունեությունը պառակտում է արաբական աշխարհը»,-ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: Մի քանի ժամ առաջ պաշտոնից զրկված Եգիպտոսի նախագահ Մուրսիի վերջին քայլերից մեկը եղավ դիվանագիտական հարաբերությունների խզումը Սիրիայի հետ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |