Ունիվերսիադա. Բռնցքամարտիկները մեկնարկում են հուլիսի 5-ին![]() 4 հուլիսի 2013 - 16:59 AMT PanARMENIAN.Net - Ամառային Ունիվերսիադայի բռնցքամարտիկների մրցաշարում մեդալների համար կպայքարեն 161 մարզիկներ, որոնք ներկայացնելու են 35 երկրներ: Այդ մասին «Ռ-սպորտին» է հայտնել բռնցքամարտի մրցումների սպորտային մենեջեր Այրատ Համատովը: Ունիվերսիադան կանցնի Կազանում հուլիսի 6-17-ը: Բռնցքամարտիկները մեկնարկում են հուլիսի 5-ին: Հայաստանի հավաքականը Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մասնակցում է 4 մարզիկով. Կորյուն Սողոմոնյան (49 կգ), Հենրիկ Մոկոյան (56 կգ), Սամվել Բաղդասարյան (60 կգ) և Արթուր Քիրաջյան (64 կգ): Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |