Կահիրեում սպանվել են նախագահ Մուհամմեդ Մուրսիի 34 կողմնակիցները

Կահիրեում սպանվել են նախագահ Մուհամմեդ Մուրսիի 34 կողմնակիցները

PanARMENIAN.Net - Կահիրեում այսօր առավոտյան զինվորականները սպանել են նախագահ Մուհամմեդ Մուրսիի 34 կողմնակիցների, որոնք բողոքի ակցիա էին անցկացնում պետական հաստատությունների շենքերի առջև առավոտյան նամազից հետո, հայտնում է Al Jazeera-ն: Եգիպտոսի բանակը պնդում է, որ սպանվածները ահաբեկչական խմբավորման անդամներ էին, որոնք պլանավորում էին հարձակվել պետական հաստատությունների վրա: Հայտնի է նաև 30 վիրավորների մասին:

Ցուցարարները, որոնք դժգոհ են Մուրսիի պաշտոնանկությունից, մտադիր են շարունակել բողոքի ցույցերը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---