Չինաստանում նախկին նախարարին կոռուպցիայի համար մահապատժի են դատապարտել 8 հուլիսի 2013 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Չինաստանի երկաթգծի նախկին նախարար Լյու Չժիցզյուին մահապատժի են դատապարտել, որը կիրականացվի հետագայում: Դատարանում նախկին նախարարին մեղավոր են ճանաչել կաշառակերության և պաշտոնեական դիրքի չարաշահման համար: Նախորդ տարի Լյու Չժիցզյուն հեռացվել էր իր պաշտոնից, ապա նաև Չինաստանի Կոմունիստական կուսակցությունից: Հայտարարվել էր, որ պաշտանավարման ընթացքում նա ահռելի չափերի կաշառք է վերցրել և շահավետ պայմանագրեր է կնքել իր ծանոթների հետ: Անօրինական ճանապարհով նա ստացել էր 10 մլն դոլար: Լյու Չժիցզյուին խիստ քննադատեցին այն բանից հետո, երբ 2011թ.-ին գնացքների բախման հետևանքով Չինաստանում 40 մարդ զոհվեց: Նա ամենաբարձր պաշտոնայան է, ով քրեական պատասխանատվության է ենթարկվում Չինաստանի նոր իշխանությունների հայտարարած կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում, փոխանցում է ВВС-ին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |