Յոզեֆ Բլատտեր. Քաթարում ԱԱ-2022 չի կարելի անցկացնել ամռան ընթացքում![]() 10 հուլիսի 2013 - 10:37 AMT PanARMENIAN.Net - 2022 թվականին Քաթարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունը չի կարելի անցկացնել ամռան ընթացքում, այս մասին հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատտերը: «Մրցաշարը պետք է կայանա ձմռանը, երբ այդ տարածաշրջանում առավել հարմար ջերմաստիճան է լինում,- Բլատտերի խոսքերն է մեջբերում Eurosport-ը,- Այն չի կարող անցկացվել ոչ աշնանը, ոչ էլ տարվա սկզբին կամ գարնանը: Առաջնությունը անհրաժեշտ է կազմակերպել տարվա վերջում»: Նա նշել է, որ մի քանի երկրներ դեմ կլինեն այդ գաղափարին, քանի որ նրանք ստիպված են լինելու մեկ սեզոնով փոխել իրենց ազգային առաջնությունների խաղացանկը: Մայիսից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում Քաթարում ջերմաստիճանը լինում է 40-46 աստիճան տաքություն, իսկ օդի խոնավությունը հասնում է 50 %-ի: Իսկ դեկտեմբերից մարտն ընկած ժամանակահատվածում միջին ջերմաստիճանը 20-30 աստիճան տաքություն է: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |