Ունիվերսիադա. Այսօր մեկնարկի կելնեն երեք հայ ազատ ոճի ըմբիշներ![]() 11 հուլիսի 2013 - 10:24 AMT PanARMENIAN.Net - Կազանի ամառային ուսանողական խաղերում այսօր մեկնարկի կելնեն ազատ ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան երեք ըմբիշներ: Մինչև 66 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանն առաջին գոտեմարտում կհանդիպի Արկադիուս Սեխին (Լեհաստան): Եվրոպայի արծաթե մեդալակիր Մուսա Մուրթազալիևն (84 կգ) ուժերը կչափի Նաոա Ակագումայի (Ճապոնիա) հետ: Իսկ Գարիկ Բարսեղյանի (55 կգ) մրցակիցը կլինի Օթարի Գոգավան (Վրաստան): Ունիվերսիադայում Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականից ելույթ կունենան նաև Վոլոդյա Ֆրանգուլյանը (60 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ) և Էդգար Ենոքյանը (96 կգ): Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |