Քաթարը ֆուտբոլի ԱԱ-2022 վրա կծախսի 200 մլրդ դոլլար![]() 11 հուլիսի 2013 - 10:51 AMT PanARMENIAN.Net - Քաթարը 2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության վրա կծախսի 200 մլրդ դոլլար: Այս գումարը հրապարակել է հայտնի Deloitte աուդիտորական ընկերությունը: Առաջնության բյուջեն գրեթե 10 անգամ ավել է Ռուսաստանում կայնալիք ԱԱ-2018-ի համար նախատեսված գումարից: 140 մլրդ կծախսվի տրանսպորտային ինֆրաստրուկտուրայի վրա, որը նախատեսում է մետրոյի և նոր օդանավակայանների կառուցում: Տուրիստական ոլորտին կհատկացվի 20 մլրդ դոլլար: ԱԱ համար կառուցվելու է 6 նոր մարզադաշտ, իսկ երկուսը վերանորոգվելու են: Ինչպես նաև կառուցվելու է արհեստական կղզի 2000 ք/կմ տարածքով, այնտեղ հասնելու համար երկրպագուներին տրամադրվելու է ջրային տաքսի: 2 մլն բնակչություն ունեցող Քաթարը նախատեսում է ընդունել 400 հազար երկրպագուներ ողջ աշխարհից: Առաջնության վրա ծախսվելիք գումարը կախված է նաև նրանից, թե երբ է այն կայանալու: Դեռ չի որոշվել, թե կթույլատրվի առաջնությունն անցկացնել ձմռանը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |