ՄԱԿ-ը քիմիական զենքի հարցով հանձնաժողով է գործուղում Դամասկոս![]() 11 հուլիսի 2013 - 12:40 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Սիրիայում քիմիական զենքի կիրառման հարցով հանձնաժողովի նախագահ Օկե Սելստրոմը համաձայնվել է մեկնել Դամասկոս՝ քննարկելու համար սիրիական կառավարության հետ այդ երկրի կառավարության ու ընդդիմության փոխադարձ մեղադրանքները թունավոր նյութերի օգտագործման վերաբերյալ, հայտնում է ՄԱԿ մամլո ծառայությունը: Միջազգային հանձնաժողովը ստեղծվել է Սիրիայի կառավարության խնդրանքով՝ ընդդիմության կողմից մարտի 19-ին Հալեպում քիմիական զենքի կիրառումից հետո: Սակայն հանձնաժողովը, ենթարկվելով արևմտյան երկրների ճնշմանը, պահանջել է, որ իրեն թույլ տան մուտք գործել ոչ միայն Հալեպ, այլ նաև Սիրիայի այլ տարածքներ: Դամասկոսին դուր չի եկել այն, որ դա հիշեցնում էր «իրաքյան սցենարը», որտեղ նույնպես փորձում էին զանգվածային ոչնչացման զենք գտնել Սադդամ Հուսեյնի պաշտոնանկությունից առաջ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |