Ունիվերսիադա. Ազատ ոճի ըմբիշ Գարիկ Բարսեղյանը չկարողացավ դուրս գալ քառորդ եզրափակիչ![]() 11 հուլիսի 2013 - 15:19 AMT PanARMENIAN.Net - Ազատ ոճի ըմբիշ Գարիկ Բարսեղյանը չկարողացավ դուրս գալ քառորդ եզրափակիչ: 1/8 եզրափակչում նա զիջեց Օթարի Գոգավային: 66 կգ քաշային կարգում հաջող է մեկնարկել Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը, նա հաղթեց Արկադիուս Սեխային Լեհաստանից և 1/8 եզրափակչում կհանդիպի Իհտիեր Նավրուզովի հետ Ուզբեկստանից: Իսկ Եվրոպայի արծաթե մրցանակակիր Մուսա Մուրտազալիևը 84 կգ քաշային կարգում հաղթեց ճապոնացի Նաո Ակագումային: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |