Ունիվերսիադա. Ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ

Ունիվերսիադա. Ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ

PanARMENIAN.Net - Եվրոպայի ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը մինչև 66 կգ քաշային կարգում շարունակում է վստահ ելույթ ունենալ Կազանի Ունիվերսիադայում:

1/8 եզրափակչում նա 3:1 հաշվով հաղթել է Իհտիեր Նավրուզովին (Ուզբեկստան): Մինչ այդ նա հաղթել էր լեհ Արկադիուս Սեխային:

Քառորդ եզրափակչում նրա մրցակիցը կլինի Ուլուկման Մամատով-Ջեյմս Գրին զույգի հաղթողը:

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մուսա Մուրտազալիևը մինչև 84 կգ քաշային կարգում զիջել է Մոհամմադհոսեյնի Մոհամմադիանին (Իրան), իսկ Գարիկ Բարսեղյանը՝ վրացի Օթարի Գոգավային:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---