Ռոման Վայդենֆելլեր. Մենք կարող ենք շատ ուրախ լինել, որ Մխիթարյանը մեր թիմում է

Ռոման Վայդենֆելլեր. Մենք կարող ենք շատ ուրախ լինել, որ Մխիթարյանը մեր թիմում է

PanARMENIAN.Net - Դորտմունդի «Բորուսիայի» դարպասապահ Ռոման Վայդենֆելլերը տպավորված է թիմի նորեկ Հենրիխ Մխիթարյանի խաղով: Հայ ֆուտբոլիստն իր առաջին խաղում «Բորուսիայի» կազմում գրավել է «Բազելի» դարպասը:

«Մենք կարող ենք շատ ուրախ լինել, որ Միկին մեր թիմում է: Կարծում եմ, որ մենք պայմանագիր ենք կնքել մեծ տաղանդի հետ, որը կօգնի մեզ այս խաղաշրջանում»,-դարպասապահի խոսքն է մեջբերում soccerladuma.co.za-ն:

Մխիթարյանը պայմանագիր է կնքել «Բորուսիայի» հետ մինչև 2017թ., իսկ տրանսֆերի գումարը կազմել է 27,5 մլն եվրո:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---