Հենրիխ Մխիթարյան. Ես կօգնեմ «Բորուսիային» նոր նվաճումների հասնել![]() 12 հուլիսի 2013 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխվելուց հետո առաջին անգամ շփվել է մամուլի ներկայացուցիչների հետ: «Թիմի անդամներն ինձ շատ լավ ընդունեցին: Դա ինձ շատ օգնեց: Իմ թիմակից Քեվին Գրոսկրոյցն արդեն ինձ օգնում է գերմաներեն սովորել»,-Մխիթարյանի խոսքն է մեջբերում reviersport.de-ն: Երբ լրագրողները փորձել են համեմատել նրան Մարիո Գյոտցեի հետ, որը «Բորուսիայից» տեղափոխվել է «Բավարիա», հայ ֆուտբոլիստը նշել է, որ իրենք տարբեր խաղացողներ են: «Պետք չէ մեզ համեմատել: Ես այստեղ եմ, որպեսզի օգնեմ «Բորուսիային» նոր նվաճումների հասնել»,-ասել է նա: Մխիթարյանը նաև նշել է, որ սրտի թելադրանքով է ընտրել «Բորուսիան»: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |